Հիմնադրամի մասին

«Հայգ» հիմնադրամը 501 (c) (3) բարեգործական կազմակերպություն է՝ ձևավորված ԱՄՆ-ի Ներքին եկամուտների օրենսգրքի համաձայն։

Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը Խորհրդային Միությունից 1991 թ. Սեպտեմբերի 21-ին՝ վերջինիս փլուզումից հետո։ Այս՝ մոտավորապես երեք միլիոն բնակչություն ունեցող և դեպի ծովը ելք չունեցող երկիրը, որն առաջինն էր աշխարհում, որ ընդունեց քրիստոնեությունը 303 թվականին, իր պատմության ողջ ընթացքում ունեցել է դժբախտությունների իր բաժինը։ Այժմ այն փորձում է ամրապնդվել ազատ աշխարհում։ «Հայգ» հիմնադրամը բնակչության առավել խոցելի խմբերին կօգնի ձեռք բերել ինչ-որ չափով անկախություն և արժանապատվություն։ Ազատ աշխարհում երկրների մեծ մասն ունի օրենքներ, որոնք պաշտպանում են երեխաներին, հաշմանդամներին, տարեցներին և շրջակա միջավայրը։ Հայաստանը շարունակում է ընդունել օրենքներ, որոնք կպաշտպանեն իր բնակչության առավել խոցելի խմբերին և մի օր այն կհասնի ընդհանուր ընդունված միջազգային չափանիշներին։ Իսկ մինչ այդ, նրա առավել խոցելի քաղաքացիներից ոմանք օգնություն են ստանում տեղական համայնքներից կամ սոցիալական ձեռնարկություններից: «Հայգ» հիմնադրամը օգտագործում է իր ռեսուրսները, որպեսզի օգնի նման կազմակերպություններին բարելավվել իրենց ծառայությունները մատուցելու ունակությունները։ «Հայգ» հիմնադրամը օժանդակում է սոցիալական կամ բնապահպանական խնդիրները լուծող կազմակերպություններին հետևյալ եղանակներով.

  • Մանրամասն ստուգում իրականացնելուց հետո վենչուրային կապիտալի տեսքով հատկացնում է դրամական միջոցներ բարեգործական կամ սոցիալական աջակցության նպատակով խոստումնալից նոր կազմակերպություններ հիմնելու համար:
  • Օգնում է օգնություն ցուցաբերող կազմակերպությանը զարգացնել առաջնորդության և ղեկավարման հմտություններ:
  • Օգնում է զարգացնել ֆինանսական կառավարման հմտություններ:
  • Օգնում է զարգացնել դրամահավաք իրականացնելու մեթոդները, օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են սոցիալական լրատվամիջոցները և ժողովրդի ֆինանսավորման հարթակները:
  • Օգնում է հաստատել հաշվապահական և աուդիտորական ընթացակարգեր՝ լիարժեք թափանցիկություն ապահովելու համար:
  • Օգնում է հաստատել այնպիսի քաղաքականություն և ընթացակարգեր, որպեսզի ապահովվի զրոյական հանդուրժողականություն կոռուպցիոն փորձերի հանդեպ:
  • Ապահովում է ուղղորդում ստարտափի (սկսնակ ) ընթացքում՝ առաքելության դրույթները, նպատակները, առաջնորդող սկզբունքները և քաղաքականությունը զարգացնելու համար:
  • Զարգացնում է համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ՝ նրանց փոխադարձ շահերը և շահառուների շահերը ապահովելու համար: