Մեր պատմությունը

«Հայգ» Հիմնադրամը հիմնադրվել է Հայգուհի Բոզկուրթյանի հիշատակին:
Հայերը հինավուրց ժողովուրդ են, որոնց հայրենիքը կենտրոնացած է եղել ներկայիս արևելյան Թուրքիայի տարածքում: 1913թ. նրանցից 2 միլիոնը բնակվել է Օսմանյան կայսրությունում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Օսմանյան կառավարությունը հրամայեց իրականացնել նրանց զանգվածային արտաքսումը: Մի քանի տարի անց այդ թվաքանակի միայն մեկ-տասներորդ մասն էր մնացել Թուրքիայի տարածքում: Մնացած մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տները, արտաքսվել են կամ սպանվել:
Հայգուհի Բալջյանը հաջողակներից մեկն էր: Այդ ժամանակ նա երիտասարդ աղջիկ էր: Ժամանակ առ ժամանակ նրանք լուրեր էին ստանւմ, որ թուրքերը գալիս են երիտասարդ աղջիկներ փնտրելու: Նրա հայրը, երիտասարդ աղջիկներ ունեցող մի քանի այլ ծնողների հետ միասին, թաքցնում էր աղջկան հարևանությամբ գտնվող թոնրի մեջ: Գիշերվա ընթացքում թոնիրները ջերմ էին մնում, ուստի զինվորներին չէր հաջողվում գտնել նրանց:

Նրա ծնողները կազմակերպեցին Հայգուհու ամուսնությունը Արաբաղյան անունով մի երիտասարդի հետ, որպեսզի պաշտպանեն նրան զորակոչից թուրքական բանակ և պաշտպանեն աղոտ անորոշության մեջ հայտնված երիտասարդ հայ աղջկան: Նա որդի ծնեց անմիջապես այն բանից առաջ, երբ երիտասարդ ընտանիքը այլ հայերի հետ միասին ստիպված էր դեպի հարավ ճանապարհ ընկնել սիրիական անապատի միջով, որտեղ շատերը զոհվեցին, սակայն նա ողջ մնաց 260 մղոն երթը հայրենի Գուրունից: Նրա ամուսինը սպանվեց, իսկ նրա որդին մահացավ սովից իր ձեռքերի մեջ. նա չափազանց թույլ էր, որպեսզի կարողանար կաթ արտադրել իր երեխայի համար: Նա միակն էր, որ ողջ էր մնացել և 16 տարեկան հասակում սկսեց աշխատել սիրիական ընտանիքում:

Ի վերջո, նա հանդիպեց իմ պապիկին՝ Սերոբ Բոզկուրթյանին, մի վետերանի, որը պատերազմի ժամանակ կորցրել էր իր ձեռքը: Իմ զարմուհի Քերոլինին ասել էին, որ երբ Հայգուհին հանդիպեց պապիկիս, նա ասաց. «Ես ամուսնանալու եմ այս մարդու հետ, որովհետև կարող եմ օգնել նրան»:

Նրա ամբողջ կյանքը կենտրոնացած էր ուրիշներին օգնելու վրա. «Հայգ» հիմնադրամը իր ոգեշնչումն է տանում նրա անձնազոհ նվիրումով `օգնելով ավելի քիչ բախտավորներին:

Շահե Մոմճեան