History

Our History              

Hayg Foundation, Inc. is established in memory of Haygouhi Bozkurtian.

Armenians were an ancient people whose homeland was centered in what is now eastern Turkey. In 1913 there were up to 2 million of them in the Ottoman empire. At the start of the first world war, the Ottoman government ordered their mass deportation. A few years later there was barely one-tenth of the number in Turkey. The rest have been forced out of their homes deported or killed.

Haygouhi Baldjian was one of the lucky ones. She was a young girl at the time. From time to time they would hear rumors that Ottoman Turks were coming looking for young girls, her father would take her, along with some other parents of young girls and would hide them in the neighborhood tonir (bakery oven), tonirs would stay warm overnight so soldiers would overlook searching for them.

Her parents arranged Haygouhi to marry the young boy Arabaghian to protect him from conscription in the Turkish army and to protect her from the looming uncertainty faced by young Armenian girls. She bore a son just before the young family was rounded up along with other Armenians and forced to march south through the Syrian desert-many perished, but she survived the 260 mile march from her hometown of Gurun. Her husband was killed, and her son died in her arms of starvation – she was too weak to produce milk for her young baby. She was the sole survivor and at age 16 became a domestic for a Syrian family.

She eventually met my grandfather Serop Bozkurtian – a veteran who had lost an arm during the war. My cousin Carolyn was told that when Haygouhi met my grandfather, she said “I will marry this man because I can help him”. Her entire life centered around helping others. Hayg Foundation takes its inspiration from her selfless dedication in helping the less fortunate.

Shahe Momjian

 

Մեր պատմությունը

«Հայգ» Հիմնադրամը հիմնադրվել է Հայգուհի Բոզկուրթյանի հիշատակին:
Հայերը հինավուրց ժողովուրդ են, որոնց հայրենիքը կենտրոնացած է եղել ներկայիս արևելյան Թուրքիայի տարածքում: 1913թ. նրանցից 2 միլիոնը բնակվել է Օսմանյան կայսրությունում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Օսմանյան կառավարությունը հրամայեց իրականացնել նրանց զանգվածային արտաքսումը: Մի քանի տարի անց այդ թվաքանակի միայն մեկ-տասներորդ մասն էր մնացել Թուրքիայի տարածքում: Մնացած մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տները, արտաքսվել են կամ սպանվել:
Հայգուհի Բալջյանը հաջողակներից մեկն էր: Այդ ժամանակ նա երիտասարդ աղջիկ էր: Ժամանակ առ ժամանակ նրանք լուրեր էին ստանւմ, որ թուրքերը գալիս են երիտասարդ աղջիկներ փնտրելու: Նրա հայրը, երիտասարդ աղջիկներ ունեցող մի քանի այլ ծնողների հետ միասին, թաքցնում էր աղջկան հարևանությամբ գտնվող թոնրի մեջ: Գիշերվա ընթացքում թոնիրները ջերմ էին մնում, ուստի զինվորներին չէր հաջողվում գտնել նրանց:

Նրա ծնողները կազմակերպեցին Հայգուհու ամուսնությունը Արաբաղյան անունով մի երիտասարդի հետ, որպեսզի պաշտպանեն նրան զորակոչից թուրքական բանակ և պաշտպանեն աղոտ անորոշության մեջ հայտնված երիտասարդ հայ աղջկան: Նա որդի ծնեց անմիջապես այն բանից առաջ, երբ երիտասարդ ընտանիքը այլ հայերի հետ միասին ստիպված էր դեպի հարավ ճանապարհ ընկնել սիրիական անապատի միջով, որտեղ շատերը զոհվեցին, բայց նա ողջ մնաց իր հայրենի քաղաք Գուրունից 260 մղոն անցնելուց հետո: Նրա ամուսինը սպանվեց, իսկ նրա որդին մահացավ սովից իր ձեռքերի մեջ. նա չափազանց թույլ էր, որպեսզի կարողանար կաթ արտադրել իր երեխայի համար: Նա միակն էր, որ ողջ էր մնացել և 16 տարեկան հասակում սկսեց աշխատել սիրիական ընտանիքում:

Ի վերջո, նա հանդիպեց իմ պապիկին՝ Սերոբ Բոզկուրթյանին, մի վետերանի, որը պատերազմի ժամանակ կորցրել էր իր ձեռքը: Իմ զարմուհի Քերոլինին ասել էին, որ երբ Հայգուհին հանդիպեց պապիկիս, նա ասաց. «Ես ամուսնանալու եմ այս մարդու հետ, որովհետև կարող եմ օգնել նրան»:

Նա իր ամբողջ կյանքը նվիրեց ուրիշներին օգնելու գործին: «Հայգ» հիմնադրամը իր ոգեշնչումն է ստանում նրա անձնազոհ նվիրվածությունից ավելի դժբախտներին օգնելու գործին:

Շահե Մոմճեան